ԱՌԱՔՈՒՄ

Առաքման պայմանները Երևան քաղաքում և մարզերում

Երևան քաղաքում առաքումը կատարավում է 1-2 աշխատանքային օրերի ընթացքում, իսկ մարզերում` 2-3 աշխատանքային օրերի ընթացքում.

  • Եթե պատվերի ընդհանուր գումարը չի գերազանցում է 2999 ՀՀ դրամը, ապա Երևան քաղաքի և մարզային փոստային բաժանմունքների համար հաճախորդից գանձվում է 500 ՀՀ դրամ առաքման գումար
  • Եթե պատվերի ընդհանուր գումարը գերազանցում է 2999 ՀՀ դրամը, ապա առաքումը դեպի Երևան քաղաքի և մարզային փոստային բաժանմունքներ անվճար է:
  • Եթե պատվերի ընդհանուր գումարը չի գերազանցում 6999 ՀՀ դրամը, ապա Երևան քաղաքում և մարզերում հասցեական առաքման համար գանձվում է 500 ՀՀ դրամ առաքման գումար
  • Եթե պատվերի ընդհանուր գումարը ավել է 6999 ՀՀ դրանից, ապա Երևան քաղաքում և մարզերում հասցեական առաքումը անվճար է:

Ապրանքի փոխարինման կամ հետ վերադարձի պայմանները

Ապրանքն ընդունելու պահին հաճախորդը իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել ապրանքն ընդունելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի դիմաց վճարված գումարը կամ պահանջել ապրանքը փոխարինել կատալոգում կամ կայքում նշված համարժեք ապրանքով: Պատշաճ կերպով առաքված և որակի պահանջներին համապատասխանող ապրանքի հետ վերադարձ կամ փոխարինում այլ ապրանքով չի կատարվում:

Ապրանքը կարող է հետ վերադարձվել կամ փոխարինել այլ համարժեք ապրանքով, եթե առկա են ապրանքի որակին, կոմպլեկտայնության, պիտանելիության և օգտագործման ժամկետներին ու այլ պայմաններին վերաբերվող այնպիսի անհամապատասխանություններ (թերություններ), որոնց առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գնորդը կարող է պահանջել վաճառված ապրանքի հետվերադարձ կամ փոխարինում այլ համարժեք ապրանքով:

Ապրանքի հետվերադարձի հաճախորդը պետք է հստակ նշի ապրանքի հետ վերադարձի պատճառները` համապատասխան գրառում կատարելով:

Հաճախորդի կողմից ապրանքի այլ համանման ապրանքով փոխարինման պահանջ ներկայացնելու դեպքում, փոխարինումը կատարվում է, եթե նման ապրանքը ենթակա է փոխարինման ՀՀ օրենսդրության համաձայն: Հաճախորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով գործակալի հետ և համապատասխան նշում կատարելով առաքումը հաստատող փաստաթղթում` այդ թվում նշելով փոխարինման պատճառը: